Գործատու՝ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 15.01.2024թ.
Աշխատանքի հակիրճ նկարագիր.
«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ն փնտրում է սպասարկման ոլորտի աշխատակցուհու: Աշխատանքային տարածքի սենյակների,
սրահների հարմարավետության և կարգի ապահովում, ինչպես նաև՝ մաքրման աշխատանքների իրականացում,
խնամք՝ գրասենյակի
ընթացակարգերին, կանոններին և կանոնակարգին համապատասխան։
Հիմնական գործառույթներ.
1. Գրասենյակի մաքրման և խնամքի
աշխատանքների իրականացում
- Մաքրել սենյակները՝ օդափոխել, թափել
աղբը, մաքրել փոշին, հատակը, դասավորել իրերը և այլ պարագաները:
- Տեղեկացնել վերադասին ծառայության ժամանակ պատահած միջադեպերի և շեղումների մասին (ջրանջատում, ջարդված ապակի, անսարքություն և այլն):
2. Աշխատանքային օրերին ապահովել անձնակազմի ճաշի համար անհրաժեշտ ուտեսները (ճաշացանկը ենթակա է քննարկման):
- Հյուրերի ընդունելությունների դեպքում կատարել վերադասի կողմից
հանձնարարված անհրաժեշտ գործողությունները (հյուրասիրություն):
Անձնային հատկություններ.
- գաղտնապահություն
- հարմարվողականություն
- թիմային մտածողություն:
Դիմելու ընթացակարգ.
Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) info@realwrp.com էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Սպասարկման ոլորտի աշխատակցուհի» անվանումը կամ գրեք կազմակերպության Ֆեյսբուքյան
պաշտոնական էջին՝ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ»:
