Հաստիքի նկարագրություն․
«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ն փնտրում է քոուչինգի մասնագետ/ներ, որը/ոնք պետք է աշխատեն 2020թ․-ից Արցախից տեղահանված կանանց և աղջիկների հետ:
Աշխատանքները պետք է ուղղված լինեն կանանց և աղջիկների ինքնաբացահայտմանը, ճկունության ձեռք բերմանը, սթրեսի կառավարմանը, դրական մտածելակերպի խթանմանը, փափուկ հմտությունների զարգացմանը, կորուստ ունեցած կամ հոգեբանական տրավմա վերապրած անձնաց համար հոգեկան առողջության ամրապնդմանը։
Ակնկալվում է անհատական քոուչինգ, խմբային քոուչինգ, վարպետաց դասեր, ինտերակտիվ միջոցառումների կազմակերպում։
Դիմելու կարգը․
Դիմորդը/ները պետք է ուղարկեն
ինքնակենսագրական, գործողությունների հակիրճ ծրագիր, ակնկալվող արդյունք, ինչպես նաև
բյուջե։
Ուղարկեք պահանջվող փաստաթղթերը
Word կամ PDF ֆայլով info@realwrp.com էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Քոուչինգ
Արցախից բռնի տեղահանված կանանց և աղջիկների համար»:
ՄԻԱՎ-ով ապրող և Արցախից բռնի տեղահանված անձանց հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն:
*Ծրագիրն իրականացվում է Կանանց ռեսուրսային կենտրոնի ֆինանսավորմամբ՝ Շվեդիայի միջազգային համագործակցության գործակալության (SIDA) աջակցությամբ:
