Հայտարարություններ

Մենք կոչված ենք փոխելու աշխարհը

Սոցիալական աշխատող

Կազմակերպությունը՝ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպություն

Պաշտոնը` Սոցիալական աշխատող

Աշխատավայրը՝ Երևան, Արմեն Չոլագյան 38


Պահանջվող որակավորումները և հմտությունները

-Բարձրագույն կրթություն՝ սոցիալական աշխատողի որակավորմամբ,

-Գործնական աշխատանքի ընթացքում սոցիալական աշխատանքի մեթոդների և մոդելների կիրառման հմտություն,

-ՀՀ սոցիալական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ հիմնական օրենսդրության իմացություն,

-ՄԻԱՎ-ով ապրող անձանց և խոցելի խմբերին առնչվող իրավական և ընթացակարգային փաստաթղթերի գերազանց իմացություն,

-ՄԻԱՎ-ով ապրող անձանց և խոցելի խմբերի նկատմամբ բարձր զգայունություն։

 

Աշխատանքի հիմնական նկարագիրը

-Ապահովել բազմամասնագիտական թիմի արդյունավետ և սահմանված ժամկետներին համապատասխան գործունեությունը,

-Կառավարել և փաստաթղթավորել սոցիալական դեպքերը,

-Կազմակերպել բազմամասնագիտական թիմի քննարկումներ,

-Գնահատել շահառուի կարիքը/ները և մշակել հիմնախնդրի լուծման ուղիներ,

-Ընտրել և ներգրավել շահառուի հետ աշխատող բազմամասնագիտական թիմի անդամներին՝ ելնելով դեպքի առանձնահատկություններից,

-Տրամադրել տեղեկատվական և սոցիալական խորհրդատվություն շահառուին, անհրաժեշտության դեպքում միջնորդել/ուղղորդել այլ կառույցներ,

-Իրականացնել շահառուի իրավունքների և շահերի պաշտպանություն պետական և ոչ պետական կառույցներում,

-Համագործակցել այլ կազմակերպությունների, սոցիալական ծառայություններ մատուցող պետական և ոչ պետական կառույցների հետ՝ շահառուների հիմնախնդիրների լուծման նպատակով,

-Զարգացնել շահառուի սոցիալական ցանցը/կապերը,վարել փոխօգնության խմբեր,

-Կազմակերպել և իրականացնել դասընթացներ բազմամասնագիտական թիմի համար,

-Իրականացնել կրթական և աջակցային սուպերվիզիա,

-Կազմակերպել ծրագրի անձնակազմի համար վարժանքներ ծրագրի՝ փաստաթղթերի վարման և հաշվետվությունների ներկայացման վերաբերյալ,

-Պահպանել աշխատանքի ընթացքում ձեռք բերված անձնական և այլ տեսակի պաշտպանված տեղեկատվության գաղտնիությունը։

 

Դիմելու կարգը և վերջնաժամկետը

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) մինչև ապրիլի 30-ը info@realwrp.com հասցեին՝,թեմա դաշտում նշելով՝ «Սոցիալական աշխատող»:

 

 

Սոցիալական աշխատող