Հայտարարություններ

Մենք կոչված ենք փոխելու աշխարհը

Ադմինիստրատիվ օգնական

«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ն փնտրում է աշխույժ և պատասխանատու աշխատակցի՝ գրասենյակի ադմինիստրատիվ օգնականի թափուր հաստիքի համար:

 

ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Ադմինիստրատիվ օգնական

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼ՝ 5-օրյա, 40 ժամ շաբաթական

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ Երկարաժամկետ (2 ամիս փորձաշրջանով)

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ Հուլիսի 1, 2024

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝  ք․ Երևան, ԻԱԻՄ ՍՀԿ գրասենյակ

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Կազմակերպության նախագահ

ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` ծրագրային ադմինիստրատիվ աշխատանքների կազմակերպում

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• Հետևել գրասենյակի էլ․ փոստին և նամակները ուղղորդել համապատասխան աշխատակիցներին,

• Վարել էլեկտրոնային նամակագրություն գործընկեր կազմակերպությունների հետ,

• Պատասխանել հեռախոսազանգերին և տրամադրել առաջնային տեղեկատվություն,

• Ընդունել և ուղղորդել գրասենյակի այցելուներին (հյուրերին),

• Կազմել, հավաքել և խմբագրել էլեկտրոնային փաստաթղթեր,

• Մասնակցել աշխատակազմի ժողովներին,

• Ապահովել գրասենյակի համար անհրաժեշտ ապրանքների գնման գործընթացը,

• Կազմակերպել հանդիպումների / տեսազանգեր,

• Ապահովել կազմակերպության ամենօրյա աշխատանքի համար անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը,

• Կատարել անդմինիստրատիվ օգնականի համար՝ իրականացվող ծրագրերով սահմանված այլ գործառույթներ,

Ներկայացնել կատարած աշխատանքի վերաբերյալ ամսական հաշվետվություն,

• Ըստ անհրաժեշտության ստանձնել Կազմակերպության կանոնադրությունից բխող այլ պարտականություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

• Բարձրագույն կրթություն,

• Առնվազն 1 տարվա աշխատանքի փորձ (ՀԿ ոլորտում առկա փորձը կդիտվի առավելություն),

• Հաղորդակցման հմտություններ (միջանձնային և գործնական բանավոր, գրավոր հաղորդակցություն),

• Կազմակերպվածություն (առաջնահերթություններ սահմանելու կարողություն, գործողություններ պլանավորելու և աշխատանքին առնչվող իրավիճակներ կանխատեսելու ունակություն),

• Լեզվական հմտություններ (հայերենի գերազանց և անգլերենի լավ իմացություն, ռուսերենի իմացությունը կդիտվի առավելություն),

• Տեխնիկական հմտություններ (համակարգչից և համացանցից օգտվելու գերազանց հմտություններ, թվային տեխնոլոգիաներից և ժամանակակից սարքավորումներից օգտվելու կարողություն),

• Կարգապահություն (ժամանակի կառավարման, սահմանված ժամկետներում առաջադրանքներ կատարելու կարողություն),

• Ճշտապահության և պատասխանատվության բարձր հատկանիշներ,

• Ստեղծագործ թիմում աշխատելու հմտություններ,

• Միջմշակութային միջավայրում աշխատելու կարողություն,

• Անընդհատ սովորելու ձգտում,

• Նախաձեռնողականություն,

• Ոչ ստանդարտ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն,

• Բանակցելու և կոնֆլիկտների հանգուցալուծման հմտություններ;

 

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև հունիսի 25-ը, ժամը 18:00-ն ուղարկել ինքնակենսագրականը info@realwrp.com էլ. հասցեով՝ նամակի վերնագրում նշելով «Ադմինիստրատիվ օգնական»:

 

 

Ադմինիստրատիվ օգնական