Հայտարարություններ

Մենք կոչված ենք փոխելու աշխարհը

Հայտարարություն

 

Հրավեր

ՄԻԱՎ-ով ապրող հարգելի հետևորդներ, Հրավիրում ենք ձեզ մասնակցելու ՀՀ-ում Գլոբալ Հիմնադրամի Միջոցառումները Համակարգող Հանձնաժողովում ՄԻԱՎ-ով ապրող անձանց հանրույթի ներկայացուցչի ընտրությանը։ ՄՀՀ-ում ՄԻԱՎ-ով ապրող անձանց հանրույթի ներկայացուցչի ընտրություններին մասնակցելու համար անհատները պետք է ներկայացնեն համապատասխան դիմումներ էլեկտրոնային և թղթային տարբերակներով։ Էլեկտրոնային տարբերակով դիմումները կարող եք ուղարկել ccmcommunityelection@gmail.com էլ հասցեին։

Թղթային տարբերակով դիմումները կարող եք ներկայացնել ընտրությունները կազմակերպող հանձանաժողովին՝ Բաբայան 2/11, 33 տուն։ Դիմումների ընդունման ժամկետները՝ 29.10.2024-05.11.2024։ Անձանց կողմից հարցաթերթիկներում նշված էլ. փոստի հասցեները և/կամ հեռախոսահամարները հետագայում պետք է օգտագործվեն թեկնածուների առաջադրման, քվեարկության և հանձնաժողովների հետ կապի համար: Այլ էլ. հասցեներից ստացված նամակագրությունը չի կարող ընդունվել։

Անհատները, որպես իրենց իրավասության և այդ խմբերին պատկանելու հաստատում, պետք է ապահովեն.
- Լրացված հարցաթերթիկ, որը սահմանում է անհատի պատկանելիությունը ՄԻԱՎ հանրույթին (կարող եք ներբեռնել)
- Նամակ, որը նկարագրում է ընտրություններին մասնակցելու մոտիվացիան (վերաբերվում է միայն ընտրվողներին)
- Մի թեկնածուն միաժամանակ չի կարող առաջադրվել ՄՀՀ-ում հանրույթը ներկայացնող անձանց համար սահմանված երկու տեղերի համար:

ՄԻԱՎ-ով ապրող անձանց հանրույթի ներկայացուցչին ներկայացվող պահանջը. ՄԻԱՎ-ի նկատմամբ դրական կարգավիճակ։
Ընտրությունների մասին հավելյալ կտեղեկացվեն դիմում ներկայացրած անձինք։

Կարևոր

դիմում ներկայացնող անձնանց վերաբերյալ գաղտնիությունը խիստ պահպանվում է և նրանց վերաբերյալ անձանական տվյալներին հասանելիություն են ունենում միայն ընտրական հանձաժողովի անդամները, որոնց հետ կնքվում է համաձայնության թերթիկ առ այն, որ պարտավոր են պահպանել անձնական տվյալների գաղտնիությունը։

Հայտ.docx

 

Հայտարարություն