Մենք կոչված ենք փոխելու աշխարհը
Հոգեբան
Կազմակերպություն՝ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպություն
Հաստիք՝ Հոգեբան
Վայր՝ Երևան, Բաբայան 2/11
Աշխատաժամանակ՝ Լրիվ դրույք
Աշխատանքային հիմնական պարտականությունները.
- իրականացնել հոգեբանական կարիքների գնահատում
- տրամադրել հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն ՄԻԱՎ-ով ապրող անձանց՝անհատական, խմբային հանդիպումների, այցերի և առցանց կապի միջոցներով,
- իրականացնել երկարատև թերապևտիկ հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա,
- ճգնաժամային իրավիճակներում իրականացնել տնայցեր այցելուի բնակության վայր, բժշկական հաստատություն, սոցիալական աջակցության կենտրոններ և այլ,
- սերտորեն համագործակցել բազմամասնագիտական թիմի այլ անդամների հետ,
- մասնակցել աշխատակազմի հանդիպումներին, պատրաստել և ծրագրի ղեկավարին ներկայացնել շահառուներին տրամադրած ծառայությունների վերաբերյալ ամսական հաշվտվություններ՝գործատուի կողմից պահանջվող ձևաչափով, կատարել այլ գործառություններ և պարտավորություններ՝ ելնելով ծրագրի կարիքներից,
- անհրաժեշտության դեպքում ուղղորդել հոգեբուժական խորհրդատվություն և աջակցություն ստանալ,
- արդյունավետ հաղորդակցվել աշխատակիցների, ղեկավարի հետ՝ տեղեկատվություն փոխանցելու, աշխատանքի վերաբերյալ ուղղություն ստանալու նպատակով։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ.
- Բարձրագույն հոգեբանական կրթություն,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ, նախընտրելի է առողջապահության կամ սոցիալական ոլորտում,
- ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ հիմնարար գիտելիքներ կամ պատրաստակամություն անցնելու համապատասխան վերապատրաստում,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Խորհրդատվությունների իրականացման փորձ,
- Պահպանել աշխատանքի ընթացքում ձեռք բերված անձնական և այլ տեսակի պաշտպանված տեղեկատվության գաղտնիությունը,
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է:
Ի՞նչ ենք մենք առաջարկում.
- Հարմարավետ աշխատանքային պայմաններ,
- Մասնագիտական զարգացման հնարավորություններ,
- ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց աջակցման ոլորտում իմաստալից և ազդեցիկ աշխատանք։
Դիմելու կարգը և վերջնաժամկետը.
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը մինչև փետրվարի 5-ը info@realwrp.com հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Հոգեբան»:
Մենք գնահատում ենք բազմազանությունը և խրախուսում ենք բոլոր համապատասխանող թեկնածուներին դիմել։