Մենք կոչված ենք փոխելու աշխարհը
Սոցիալական աշխատող
Կազմակերպությունը՝ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպություն
Հաստիք` Սոցիալական աշխատող,
Վայր՝ Երևան, Բաբայան 2/11
Աշխատաժամանակ՝ Լրիվ դրույք
Պահանջվող որակավորումները և հմտությունները.
-Բարձրագույն կրթություն՝ սոցիալական աշխատողի որակավորմամբ,
-Գործնական աշխատանքի ընթացքում սոցիալական աշխատանքի մեթոդների և մոդելների կիրառման հմտություն,
- ՀՀ սոցիալական ոլորտի վերաբերյալ հիմնական օրենսդրության իմացություն,
- ՄԻԱՎ-ով ապրող անձանց և խոցելի խմբներին առընչվող իրավական և ընթացակարգային փաստաթղթերի գերազանց իմացություն,
- ՄԻԱՎ-ով ապրող անձանց և խոցելի խմբերի նկատմամբ բարձր զգայունություն
- Իրականացված աշխատանքի փաստաթղթավորում և հաշվետվության ներկայացում
- Ճկունություն, թիմում աշխատելու կարողություն, զարգացած հաղորդակցման հմտություններ։
Աշխատանքի հիմնական նկարագիրը.
- իրականացնել ՄԻԱՎ-ով ապրող անձանց կարիքի գնահատում, մշակել միջամտության պլան տրամադրել սոցիալական աջակցություն և խորհրդատվություն ՄԻԱՎ-ով ապրող անձանց և նրանց ընտանիքի անդամներին,
- տրամադրել խորհրդատվության զբաղվածության, հաշմանդամության, առողջապահական ապահովագրության վերաբերյալ, բուժման կարևորության, կարգապահության և կողմնակի ազդեցությունների վերաբերյալ,
- տրամադրել սոցիալական աջակցություն անհրաժեշտ առողջապահական ծառայություններ ստանալու գործընթացում,
- աջակցել պատրաստել դիմումներ, փաստաթղթեր, օժանդակել ՀՌՎ դեղերի ընդունման պարտաճանաչությանը
- տրամադրել կրթատեղեկատվական նյութեր, ուղեկցել շահառուին այլ կառույցներ՝ ծառայություններ ստանալու և իրավունքների պաշտպանության նպատակով, պատրաստել հաշվետվություններ՝ գործատուի կողմից պահանջվող ձևաչափով,
- աջակցել ծրագրի տվյալների բազայի մշակման գործում՝ տրամադրելով շահառուների մասինճշգրտված տեղեկատվություն, - կատարել այլ գործառություններ և պարտավորություններ՝ ելնելով ծրագրի կարիքներից,
- արդյունավետ հաղորդակցվել աշխատակիցների, ղեկավարի հետ՝ տեղեկատվություն փոխանցելու, աշխատանքի վերաբերյալ ուղղություն ստանալու նպատակով,
- պահպանել աշխատանքի ընթացքում ձեռք բերված անձնական և այլ տեսակի պաշտպանված տեղեկատվության գաղտնիությունը:
Ինչ ենք մենք առաջարկում.
- Հարմարավետ աշխատանքային պայմաններ,
- Մասնագիտական զարգացման հնարավորություններ,
- ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց աջակցման ոլորտում իմաստալից և ազդեցիկ աշխատանք։
Դիմելու կարգը և վերջնաժամկետը.
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը մինչև հունվարի 25-ը info@realwrp.com հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Սոցիալական աշխատող»:
Մենք գնահատում ենք բազմազանությունը և խրախուսում ենք բոլոր համապատասխան թեկնածուներին դիմել։