Հայտարարություններ

Մենք կոչված ենք փոխելու աշխարհը

Փնտրում ենք հոգեբան

Կազմակերպություն՝ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպություն 
Հաստիք՝ Հոգեբան 
Վայր՝ Երևան, Բաբայան 2/11 
Աշխատաժամանակ՝ Լրիվ դրույք 

Աշխատանքային հիմնական պարտականությունները.

- իրականացնել հոգեբանական կարիքների գնահատում 
- տրամադրել հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն ՄԻԱՎ-ով ապրող անձանց՝անհատական, խմբային հանդիպումների, այցերի և առցանց կապի միջոցներով, 
- իրականացնել երկարատև թերապևտիկ հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա, 
- ճգնաժամային իրավիճակներում իրականացնել տնայցեր այցելուի բնակության վայր, բժշկական հաստատություն, սոցիալական աջակցության կենտրոններ և այլ, 
- սերտորեն համագործակցել բազմամասնագիտական թիմի այլ անդամների հետ, 
- մասնակցել աշխատակազմի հանդիպումներին, պատրաստել և ծրագրի ղեկավարին ներկայացնել շահառուներին տրամադրած ծառայությունների վերաբերյալ ամսական հաշվտվություններ՝գործատուի կողմից պահանջվող ձևաչափով, կատարել այլ գործառություններ և պարտավորություններ՝ ելնելով ծրագրի կարիքներից, 
- անհրաժեշտության դեպքում ուղղորդել հոգեբուժական խորհրդատվություն և աջակցություն ստանալ, 
- արդյունավետ հաղորդակցվել աշխատակիցների, ղեկավարի հետ՝ տեղեկատվություն փոխանցելու, աշխատանքի վերաբերյալ ուղղություն ստանալու նպատակով։ 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ.

- Բարձրագույն հոգեբանական կրթություն, 
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ, նախընտրելի է առողջապահության կամ սոցիալական ոլորտում, 
- ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ հիմնարար գիտելիքներ կամ պատրաստակամություն անցնելու համապատասխան վերապատրաստում, 
- Հաղորդակցման գերազանց հմտություններ, 
- Թիմում աշխատելու կարողություն, 
- Խորհրդատվությունների իրականացման փորձ, 
- Պահպանել աշխատանքի ընթացքում ձեռք բերված անձնական և այլ տեսակի պաշտպանված տեղեկատվության գաղտնիությունը,
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է: 

Ի՞նչ ենք մենք առաջարկում.

- Հարմարավետ աշխատանքային պայմաններ, 
- Մասնագիտական զարգացման հնարավորություններ, 
- ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց աջակցման ոլորտում իմաստալից և ազդեցիկ աշխատանք։ 

Դիմելու կարգը և վերջնաժամկետը.

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը մինչև մարտի 31-ը info@realwrp.com հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Հոգեբան»: 

Մենք գնահատում ենք բազմազանությունը և խրախուսում ենք բոլոր համապատասխանող թեկնածուներին դիմել։
Փնտրում ենք հոգեբան