Հայտարարություններ

Մենք կոչված ենք փոխելու աշխարհը

Սոցիալական աշխատող

Կազմակերպությունը՝ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպություն 
Հաստիք` Սոցիալական աշխատող, 
Վայր՝ Երևան, Բաբայան 2/11 
Աշխատաժամանակ՝ Լրիվ դրույք 

Պահանջվող որակավորումները և հմտությունները.

-Բարձրագույն կրթություն՝ սոցիալական աշխատողի որակավորմամբ, 
-Գործնական աշխատանքի ընթացքում սոցիալական աշխատանքի մեթոդների և մոդելների կիրառման հմտություն, 
- ՀՀ սոցիալական ոլորտի վերաբերյալ հիմնական օրենսդրության իմացություն, 
- ՄԻԱՎ-ով ապրող անձանց և խոցելի խմբերին առընչվող իրավական և ընթացակարգային փաստաթղթերի գերազանց իմացություն, 
- ՄԻԱՎ-ով ապրող անձանց և խոցելի խմբերի նկատմամբ բարձր զգայունություն 
- Իրականացված աշխատանքի փաստաթղթավորում և հաշվետվության ներկայացում 
- Ճկունություն, թիմում աշխատելու կարողություն, զարգացած հաղորդակցման հմտություններ։ 

Աշխատանքի հիմնական նկարագիրը.

- իրականացնել ՄԻԱՎ-ով ապրող անձանց կարիքի գնահատում, մշակել միջամտության պլան տրամադրել սոցիալական աջակցություն և խորհրդատվություն ՄԻԱՎ-ով ապրող անձանց և նրանց ընտանիքի անդամներին, 
- տրամադրել խորհրդատվություն զբաղվածության, հաշմանդամության, առողջապահական ապահովագրության վերաբերյալ, բուժման կարևորության, կարգապահության և կողմնակի ազդեցությունների վերաբերյալ, 
- տրամադրել սոցիալական աջակցություն անհրաժեշտ առողջապահական ծառայություններ ստանալու գործընթացում, 
- աջակցել պատրաստել դիմումներ, փաստաթղթեր, օժանդակել ՀՌՎ դեղերի ընդունման պարտաճանաչությանը 
- տրամադրել կրթատեղեկատվական նյութեր, ուղեկցել շահառուին այլ կառույցներ՝ ծառայություններ ստանալու և իրավունքների պաշտպանության նպատակով, պատրաստել հաշվետվություններ՝ գործատուի կողմից պահանջվող ձևաչափով, 
- աջակցել ծրագրի տվյալների բազայի մշակման գործում՝ տրամադրելով շահառուների մասինճշգրտված տեղեկատվություն, - կատարել այլ գործառություններ և պարտավորություններ՝ ելնելով ծրագրի կարիքներից, 
- արդյունավետ հաղորդակցվել աշխատակիցների, ղեկավարի հետ՝ տեղեկատվություն փոխանցելու, աշխատանքի վերաբերյալ ուղղություն ստանալու նպատակով, 
- պահպանել աշխատանքի ընթացքում ձեռք բերված անձնական և այլ տեսակի պաշտպանված տեղեկատվության գաղտնիությունը: 

Ինչ ենք մենք առաջարկում. 

- հարմարավետ աշխատանքային պայմաններ, 
- մասնագիտական զարգացման հնարավորություններ, 
- ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց աջակցման ոլորտում իմաստալից և ազդեցիկ աշխատանք։ 

Դիմելու կարգը և վերջնաժամկետը.

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը մինչև օգոստոսի 17-ը info@realwrp.com հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Սոցիալական աշխատող»:

Մենք գնահատում ենք բազմազանությունը և խրախուսում ենք բոլոր համապատասխան թեկնածուներին դիմել։
Սոցիալական աշխատող