Հայտարարություններ

Մենք կոչված ենք փոխելու աշխարհը

Հետազոտողի թափուր հաստիքի մրցույթ

Կազմակերպությունը՝ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպություն  
Ծրագրի անվանումը՝ «Հավասար իրավունքներով առողջապահություն․ ԼԳԲՏ+ անձանց հասանելիությունը 
ՄԻԱՎ և սեռական և վերարտադրողական ծառայություններին»  
Հաստիք` Հետազոտող,  
Վայր՝ Երևան, Բաբայան 2/11  
 
 
Պահանջվող որակավորումները և հմտությունները. 
 
-Բարձրագույն կրթություն՝ սոցիոլոգի որակավորմամբ,  
-Հետազոտական աշխատանքներ իրականացնելու փորձառություն 
 
-Գործնական աշխատանքի ընթացքում սոցիոլոգիական մեթոդների և մոդելների կիրառման հմտություն,  
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ սոցիալական կամ առողջապահական հետազոտությունների իրականացման ոլորտում, 
 
- ԼԳԲՏ+ անձանց, ՄԻԱՎ-ով ապրող անձանց և այլ խոցելի խմբերի նկատմամբ բարձր զգայունություն, խմբերի հետ աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն,  
- Տվյալների վերլուծության ծրագրերի իմացություն, 
- Հետազոտական էթիկայի և գաղտնիության պահպանման բարձրագույն չափանիշներին հետևելու կարողություն։ 
- Խտրականությունից զերծ և ներառական աշխատանքային միջավայր ստեղծելու կարողություն հարցազրույցների և ֆոկուս-խմբերի ընթացքում։ 
- Գաղտնիության ապահովում,   
 
- Իրականացված աշխատանքի փաստաթղթավորում, 
 
- Ճկունություն, թիմում աշխատելու կարողություն, զարգացած հաղորդակցման հմտություններ։  
 
Աշխատանքի հիմնական նկարագիրը. 
 
- հետազոտության գործիքի մշակում,  
- դաշտային աշխատանքներ իրականացնող մասնագետների վերապատրաստում, 
-  հավաքագրված տվյալների վերլուծություն, մշակում և որակի վերահսկում, 
- հավաքագրված տվյալների արդյունքների հիման վրա զեկույցի պատրաստում,  
- հետազոտության արդյունքների հիման վրա առաջարկների և քաղաքականության թերթիկի մշակում,   
- պահպանել աշխատանքի ընթացքում ձեռք բերված անձնական և այլ տեսակի պաշտպանված տեղեկատվության գաղտնիությունը և ԼԳԲՏ+ անձանց հետ աշխատանքի անվտանգ մեթոդաբանություն։ 
 
Դիմելու կարգը և վերջնաժամկետը. 
 
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV), գնառաջարկը և մոտիվացիոն նամակը մինչև ս.թ. դեկտեմբերի 20-ը ներառյալ info@realwrp.com էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Հետազոտող»:

Կարևոր
Խնդրում ենք կցել նշված բոլոր նյութերը, հակառակ դեպքում դիմող անձի թեկնածությունը չի դիտարկվի։ 
 
«Շարժման հզորացում կայուն զարգացմամբ» ծրագիրն իրականացվում է Փինքի և Շվեդիայի աջակցությամբ:
The project "Advancing the movement through sustainabledevelopment" is supported by Pink and Sweden.  
 
Հետազոտողի թափուր հաստիքի մրցույթ