Աշխատանքի նպատակը
Կազմակերպության շահառու խմբերին՝ ՄԻԱՎ-ով ապրող անձանց, թմրամիջոցներ գործածող և տուբերկուլոզ ունեցող անձանց, տրամադրել որակյալ իրավաբանական խորհրդատվություն և համապարփակ իրավական աջակցություն՝ նպաստելով նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանությանը, հավասար հնարավորությունների ապահովմանը և սոցիալական արդարության առաջխաղացմանը
Պահանջվող որակավորումները և հմտությունները
- Բարձրագույն կրթություն՝ իրավաբանի որակավորմամբ
- Հարկային, քաղաքացիական և աշխատանքային օրենսգրքերի գերազանց իմացություն
- Իրավաբանական խորհրդատվության և գործնական աշխատանքի ընթացքում իրավաբանի մեթոդների և մոդելների կիրառման հմտություն
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
- ՄԻԱՎ-ով ապրող անձանց և խոցելի խմբերի նկատմամբ բարձր զգայունություն և էթիկական մոտեցում
- ՄԻԱՎ-ով ապրող անձանց և խոցելի խմբերին առնչվող իրավական և ընթացակարգային փաստաթղթերի իմացություն
- Խոցելի խմբերի հետ աշխատանքի փորձը նախընտրելի է
- Ջատագովության և հաղորդակցման հմտություններ
Աշխատանքի հիմնական պարտականությունները
- Տրամադրել անհատական և խմբային իրավաբանական խորհրդատվություն կազմակերպության շահառուներին
- Ապահովել շահառուների իրավական ուղեկցումը և աջակցությունը պետական և ոչ պետական մարմիններում
- Պաշտպանել շահառուների իրավունքներն ու օրինական շահերը տարբեր գործընթացներում
- Պատրաստել իրավական փաստաթղթեր՝ դիմումներ, բողոքներ, զեկույցներ, ամփոփագրեր և այլ անհրաժեշտ նյութեր
- Մասնակցել աշխատանքային հանդիպումներին և բազմամասնագիտական թիմի քննարկումներին
- Ներկայացնել պարբերական հաշվետվություններ ծրագրի ղեկավարին կազմակերպության կողմից սահմանված ձևաչափով,
- Պահպանել աշխատանքի ընթացքում ձեռք բերված անձնական և այլ պաշտպանված տեղեկատվության գաղտնիությունը
- Մասնակցել կազմակերպության ջատագովական և իրավական կարողությունների զարգացման գործընթացներին
Դիմելու կարգը և վերջնաժամկետը
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) մինչև 27.02.2026 info@realwrp.com էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Իրավաբան»։
Մենք գնահատում ենք բազմազանությունը և խրախուսում ենք բոլոր համապատասխան թեկնածուներին դիմել։
