Հայտարարություններ

Մենք կոչված ենք փոխելու աշխարհը

Փնտրում ենք հաշվապահ

Կազմակերպություն՝ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպություն 

Հաստիք՝ Հաշվապահ 

Վայր՝ Երևան, Բաբայան 2/11 

Աշխատաժամանակ՝ Լրիվ դրույք 

 

Պահանջվող որակավորումները և հմտությունները․ 

- Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում, 

- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում, 

- ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության գերազանց իմացություն, 

- Հաշվապահական ծրագրերի (օր.՝ ՀԾ) լավ իմացություն, 

- MS Excel-ի լավ իմացություն, 

- Ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և վերլուծության հմտություն, 

- Պատասխանատվության բարձր զգացում, ճշգրտություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ, 

- Թիմում աշխատելու և արդյունավետ հաղորդակցվելու կարողություն, 

- Գաղտնի տեղեկատվության պահպանման կարողություն։

Աշխատանքի հիմնական նկարագիրը․ 

- Վարել կազմակերպության հաշվապահական հաշվառումը՝ համաձայն ՀՀ օրենսդրության, 

- Պատրաստել և ներկայացնել հարկային և ֆինանսական հաշվետվություններ, 

- Վերահսկել դրամական հոսքերը, ծախսերը և եկամուտները, 

- Ապահովել աշխատավարձերի հաշվարկը և վճարումները, 

- Պատրաստել և վերահսկել պայմանագրեր, հաշիվ-ապրանքագրեր և այլ ֆինանսական փաստաթղթեր, 

- Համագործակցել բանկերի, պետական մարմինների և այլ գործընկերների հետ, 

- Մասնակցել բյուջեի կազմմանը և ֆինանսական պլանավորմանը, 

- Աջակցել աուդիտի գործընթացներին՝ անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրմամբ, 

- Պահպանել ֆինանսական և անձնական տվյալների գաղտնիությունը, 

- Կատարել այլ հանձնարարություններ՝ կապված ֆինանսական և հաշվապահական գործունեության հետ։

Ի՞նչ ենք մենք առաջարկում․ 

- Հարմարավետ աշխատանքային պայմաններ, 

- Մասնագիտական զարգացման հնարավորություններ, 

- Կայուն և պատասխանատու աշխատանք հասարակական կարևոր ոլորտում,

Դիմելու կարգը և վերջնաժամկետը․ 

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) մինչև ապրիլի 6-ը info@realwrp.com հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Հաշվապահ»: 

Մենք գնահատում ենք բազմազանությունը և խրախուսում ենք բոլոր համապատասխան թեկնածուներին դիմել։ 

Փնտրում ենք հաշվապահ