Հայտարարություններ

Մենք կոչված ենք փոխելու աշխարհը

Հայտարարություն

«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ն կազմակերպության կարիքների համար հայտարարում է գնանշման հարցման հրավեր և մրցույթ՝ ստորև նշված բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերման նպատակով։

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային փոստի հասցեով՝ info@realwrp.com, ինչպես նաև թղթային տարբերակով՝ Բաբայան 2/12 հասցեով։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար՝ Իրինա Մաիլյանին։

Հեռախոս՝ 095 396075
Էլ. փոստ՝ info@realwrp.com

1․ Լարան /ժգուտ/ – 3000 հատ
Բազմակի օգտագործման երակային լարան փականով։ Երկարությունը՝ 400 մմ, լայնությունը՝ 25 մմ, հաստությունը՝ 1 մմ։ Մնացորդային պիտանելիության ժամկետը՝ մատակարարման պահից ոչ պակաս, քան 2 տարի։

2․ Թիթեռ ասեղներ – 40 000 հատ
Միացման տեսակը՝ LUER։ Ասեղի չափը՝ G20–G25։ Ստերիլ, խողովակի երկարությունը՝ 30 սմ։ Մնացորդային պիտանելիության ժամկետը՝ մատակարարման պահից ոչ պակաս, քան 2 տարի։

Անհրաժեշտ է գները ներկայացնել միավոր արժեքով մինչև 2026 թվականի օգոստոսի 4-ը՝ ժամը 17։00-ն։

Հայտարարություն