Հայտարարություններ

Մենք կոչված ենք փոխելու աշխարհը

Ադմինիստրատիվ օգնական

Կազմակերպությունը՝ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպություն

Պաշտոնը` Ադմինիստրատիվ օգնական

Աշխատանքի սկիզբը` մարտի 20, 2022 թ․

Աշխատաժամանակը՝ լրիվ դրույք

Աշխատավայրը՝ Երևան, Մինաս Ավետիսյան 4 փողոց, 33 տուն

Ավելին

Պահանջվող որակավորումները և հմտությունները


  • - Առնվազն 2 տարվա համապատասխան փորձառություն. ՀԿ ոլորտում նախկին համապատասխան փորձը կդիտարկվի որպես առավելություն
  • - Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • - Ծրագրի ադմինիստրատիվ, կապի, տեխնիկական և գործառնական գործողություններին աջակցելու փորձ
  • - MS Office փաթեթի (մասնավորապես` Word, Excel) գերազանց իմացություն
  • - Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ
  • - Կայուն միջանձնային և կազմակերպչական հմտություններ
  • - Մեծ նվիրում և աշխատելու կարողություն ճկուն միջավայրում

Աշխատանքի հիմնական նկարագիրը


  • - Ծրագրի ղեկավարին պրակտիկ աջակցություն ցուցաբերել ծրագրի բոլոր գործողությունների ամենօրյա իրականացման ընթացքում
  • - Կազմակերպել, ներկայացնել և պահպանել ծրագրի ընթացիկ փաստաթղթաշրջանառությունը
  • - Ծրագրային թիմի և կազմակերպության աշխատակազմի հետ սերտ համագործակցել
  • - Սարքավորումների, պարագաների և ծառայությունների գնումները կազմակերպել
  • - Ծրագրի ղեկավարի կողմից պահանջվող այլ պարտականությունները կատարել
  • - Հետևել և վերահսկել բոլոր անհրաժեշտ ադմինիստրատիվ խնդիրները

Դիմելու կարգը և վերջնաժամկետը


Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը մինչև մարտի 1-ը info@realwrp.com հասցեին՝ թեմա դաշտում նշելով ադմինիստրատիվ օգնական:

Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:



Փակել
Ադմինիստրատիվ օգնական