Ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ՄԻԱՎ-ով վարակված անձանց ախտորոշումն ու բուժումն ապահովող աշխատողների, ինչպես նաև այն աշխատողների համար, որոնց աշխատանքը կապված է ՄԻԱՎ պարունակող նյութերի հետ, սահմանվում է

  • ա) հավելավճար աշխատավարձի նկատմամբ.
  • բ) կրճատված աշխատանքային օր.
  • գ) լրացուցիչ վարձատրություն.
  • դ) լրացուցիչ արձակուրդ:

Վերոհիշյալ արտոնությունները տալու պայմանները և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Առողջապահական կազմակերպությունները պարտավոր են ապահովել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնող, ՄԻԱՎ-ով վարակված անձանց, ինչպես նաև բուժաշխատողների պարտականությունների կատարման համար անվտանգության անհրաժեշտ միջոցները և պայմանները` լիազորված պետական մարմնի սահմանած կարգով:

Բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս կամ ցուցաբերելիս ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքում անձինք իրավունք ունեն պատճառված վնասի փոխհատուցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: