Հայտարարություններ

Մենք կոչված ենք փոխելու աշխարհը

Ֆոնդհայթայթման մասնագետ

«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն փնտրում է  ֆոնդհայթայթման մասնագետ` կազմակերպության ֆոնդհայթայթման ռազմավարության մշակման և և շարունակական ֆոնդահայթհայթման համար:


Աշխատանքի հիմնական նկարագիրը՝
- Ֆոնդհայթհայթման ռազմավարության տարեկան պլանի մշակում,
- Ֆոնդհայթհայթման նոր հնարավորությունների ուսումնասիրություն,
- Ֆոնդհայթհայթման՝ աշխարհում զարգացող նոր տեխնիկաների ուսումնասիրություն և կիրառում,
- Ֆոնդհայթհայթման նպատակով կապերի և համագործակցությունների հաստատում,
- Պոտենցիալ դոնորների քարտեզագրում, տվյալների բազայի կազմում, մշտական թարմացում, դոնորների հետ հարաբերությունների ստեղծում, զարգացում,
- Քարտեզագրման ընթացքում եզրակացությունների և առաջարկների փաթեթի մշակում և հաղորդակցության և հանրային կապերի համակարգողի հետ համատեղ հաղորդակցում,

Պահանջվող որակավորումները և հմտությունները՝
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության, իրավագիտության, մարքեթինգի, հանրային կապերի կամ սոցիոլոգիայի ոլորտներում,
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություններ,
- Աշխատանքային փորձը ռազմավարական ֆոնդհայթայթման և/կամ նախագծերի կառավարման բնագավառներում կդիտվի որպես առավելություն,
- Ֆոնդհայթայթման, գովազդի, վաճառքների, մարքեթինգի, ֆինանսական, մեդիա կամ բիզնես ոլորտներում միջազգային դիպլոմը/հավաստագիրը կդիտվի որպես առավելություն,
- Միջազգային կազմակերպությունների (ԱՄՆ, ՄԱԿ, ԵՄ) հետ աշխատանքի փորձ,
- Ֆոնդհայթայթման նկատմամբ ստեղծարար մտածողության կիրառում,
- Հետազոտական, վերլուծական և պլանավորման հմտություններ,
- Նախաձեռնողականության և էնտուզիազմի դրսևորում,
- Կազմակերպչական լավ հմտություններ,
- Մարքեթինգային գործիքների իմացություն,
- Թիմում աշխատելու և այլոց մոտիվացնելու հմտություններ,
- Միջանձնային շփումների, հաջող համագործակցության և բանակցելու հմտություններ, ՄԻԱՎ-ի և հարակից հարցերի ոլորտում փորձառությունը կդիտվի որպես առավելություն, 

Աշխատանքը հնարավոր է իրականացնել ճկուն գրաֆիկով։

Դիմելու ընթացակարգ 
Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը info@realwrp.com էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Ֆոնդհայթայթման մասնագետ» անվանումը:

Դիմումների վերջնաժամկետը 2023թ․ հունվարի 15-ն է:
 Ֆոնդհայթայթման մասնագետ