Ստեղծելով Իրավահավասար Ներառական Հասարակություն

Մեր մասին

«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2003 թվականին մի խումբ բժիշկների և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կողմից՝ ՄԻԱՎ-ով ապրող անձանց կյանքի որակը բարելավելու նպատակով։ Այն Հայաստանում առաջինն է, որը ստեղծվել և ղեկավարվում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ակտիվ մասնակցությամբ։ Կազմակերպության շահառուներին են ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, թմրամիջոց գործածող մարդիկ, տուբերկուլոզ ունեցող մարդիկ և պալիատիվ բժշկական օգնության կարիք ունեցող մարդիկ։

Թեմատիկ օրեր

1948թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց Մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագիրը, որտեղ առաջին անգամ նշվեցին մարդու հիմնարար իրավունքները, որոնք պետք է պաշտպանվեն բոլոր երկրներում, բոլոր պետությունների կողմից:
0
Խնամքի ծրագրի շահառուներ 2026
0
Կանխարգելման ծրագրի շահառուներ 2026
0
ՄԻԱՎ դրական նոր դեպքեր 2024-26թթ.
0
Թեժ գծի զանգեր 2026

Միջոցառումներ

«Տուբերկուլոզ ունեցող պացիենտների հետ աշխատանքի առանձնահատկությունները և խորհրդատվական կարողությունների զարգացումը» թեմայով դասընթաց
Հոկտեմբերի 24-ին անցկացվեց տուբերկուլոզ ունեցող պացիենտների հետ աշխատանքի առանձնահատկություններին և խորհրդատվական հմտությունների զարգացմանը նվիրված դասընթաց։

Դասընթացին մասնակցեցին Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի թոքաբանության և ստացիոնար բաժանմունքների բուժքույրերը։

Դասընթացի ընթացքում մասնակիցներն ամրապնդեցին տուբերկուլոզի ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների վերաբերյալ իրենց գիտելիքները, ծանոթացան պացիենտակենտրոն խնամքի սկզբունքներին, խարանի և խտրականության նվազեցման մեխանիզմներին, ինչպես նաև խորհրդատվական և հաղորդակցական հմտությունների բարելավման գործնական եղանակներին։

Դասընթացը կրեդիտավորված է ՀՀ առողջապահության նախարարության կողմից։ Այն հաջողությամբ ավարտած բուժքույրերը ստանում են վեց տեսական կրեդիտ։

Այս նախաձեռնության նպատակն է ամրապնդել բուժքույրերի մասնագիտական կարողությունները՝ նպաստելով պացիենտների խնամքի և աջակցության որակի բարձրացմանը։

Դասընթացն իրականացվում է «ՏԲ ունեցող անձանց խնամք և աջակցություն» ծրագրի շրջանակում։

Հետազոտություններ

Մենք կոչված ենք փոխելու աշխարհը

Կապ

Կարող եք մեզ հետ կապ հաստատել զանգահարելով թեժ գծի հեռախոսահամարներին կամ գրելով մեր էլ․ հասցեին։
Անուն Ազգանուն*
Էլ. փոստ*
Հեռախոսահամար
Թեմա
Հաղորդագրություն*

Միացի՜ր մեր թիմին որպես կամավոր և ունեցիր քո ներդրումը ՄԻԱՎ-ի կանխարգելման գործում։