Ստեղծելով Իրավահավասար Ներառական Հասարակություն

Մեր մասին

«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2003 թվականին մի խումբ բժիշկների և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կողմից՝ ՄԻԱՎ-ով ապրող անձանց կյանքի որակը բարելավելու նպատակով։ Այն Հայաստանում առաջինն է, որը ստեղծվել և ղեկավարվում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ակտիվ մասնակցությամբ։ Կազմակերպության շահառուներին են ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, թմրամիջոց գործածող մարդիկ, տուբերկուլոզ ունեցող մարդիկ և պալիատիվ բժշկական օգնության կարիք ունեցող մարդիկ։

Թեմատիկ օրեր

1948թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց Մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագիրը, որտեղ առաջին անգամ նշվեցին մարդու հիմնարար իրավունքները, որոնք պետք է պաշտպանվեն բոլոր երկրներում, բոլոր պետությունների կողմից:
0
Խնամքի ծրագրի շահառուներ 2025
0
Կանխարգելման ծրագրի շահառուներ 2025
0
ՄԻԱՎ դրական նոր դեպքեր 2025
0
Թեժ գծի զանգեր 2025

Միջոցառումներ

Տարածաշրջանային հանդիպում. օր 2
Տարածաշրջանային հանդիպման երկրորդ օրը նվիրված էր ոչ միայն քննարկումներին, այլև լուծումների և առաջարկությունների համատեղ ձևավորմանը։ Մայիսի 20-ին Երևանում շարունակվեց ՄԻԱՎ-ի արձագանքին, վնասի նվազեցմանը, մարդու իրավունքներին և կայուն քաղաքականություններին նվիրված տարածաշրջանային հանդիպումը, որը կազմակերպվել էր ՁԻԱՀ-ի միջազգային ասոցիացիայի (IIAS - International AIDS Society, «Աշխարհի բժիշկներ»-ի (MMédecins du Monde Armenia, «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ի և «ՏԲ մարդիկ» գլոբալ ցանցի համատեղ ջանքերով։

Օրվա ընթացքում մասնակիցները քննարկեցին  նորարարության և ՄԻԱՎ-ի դեղերի հասանելիության հարցերը՝ անդրադառնալով հատկապես երկարաժամկետ ազդեցություն ունեցող բուժման տարբերակներին, արտոնագրային քաղաքականություններին և կենսական նշանակության դեղերի հասանելիությանը տարածաշրջանում։

Հանդիպման կարևոր հատվածներից մեկը ստեղծարար լաբորատորիան էր, որտեղ տարբեր երկրների ներկայացուցիչներ խմբային աշխատանքների միջոցով մշակեցին գործնական առաջարկություններ ուղղված՝
- ՄԻԱՎ-ի վաղ ախտորոշման ընդլայնմանը
- օփիոիդային փոխարինող բուժման ծրագրերի բարելավմանը
- հակախտրականության քաղաքականությունների իրական կիրառմանը
- համայնքահեն նախաձեռնությունների ամրապնդմանը
- և ՄԻԱՎ-ի արձագանքի կայուն ֆինանսավորմանը։

Օրվա ավարտին ներկայացվեցին մշակված առաջարկությունները, քննարկվեցին հետագա համագործակցության հնարավորությունները և ընդգծվեց համայնքների, պետական կառույցների ու միջազգային գործընկերների համատեղ աշխատանքի կարևորությունը։

Այս երկու օրերը դարձան փորձի փոխանակման, գործընկերության ամրապնդման և մարդկանց կյանքում իրական փոփոխություններ բերող գաղափարների ձևավորման կարևոր հարթակ։

Հետազոտություններ

Մենք կոչված ենք փոխելու աշխարհը

Կապ

Կարող եք մեզ հետ կապ հաստատել զանգահարելով թեժ գծի հեռախոսահամարներին կամ գրելով մեր էլ․ հասցեին։
Անուն Ազգանուն*
Էլ. փոստ*
Հեռախոսահամար
Թեմա
Հաղորդագրություն*

Միացի՜ր մեր թիմին որպես կամավոր և ունեցիր քո ներդրումը ՄԻԱՎ-ի կանխարգելման գործում։