Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ

Background Image
Background Image
Background Image

ԶՐՈ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ

Ամբողջ աշխարհում մարտի 1-ին նշվում է «Զրո խտրականության օրը»։ ՄԱԿ-ը առաջին անգամ նշեց այդ օրը 2014 թվականին այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիրը մեկնարկեց Զրո խտրականության արշավը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ 2013 թվականի դեկտեմբերին։

Խտրականությունը շարունակում է խանգարել այն բոլոր ջանքերի իրագործմանը, որոնք ուղղված են աշխարհը ավելի հավասար դարձնելուն։ Այն ունի բազմաթիվ ձևեր՝ սկսած ռասսայական կամ կրոնական խտրականությունից մինչև գենդերային և սեռական կողմնորոշման կամ տարիքի հիմքով խտրականություն։

Զրո խտրականության օրը մենք տոնում ենք յուրաքանչյուրիս լիարժեք, արդյունավետ և արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքը։ Այս օրը մեզ հիշեցնում է, թե ինչպես մենք կարող ենք դառնալ ավելի տեղեկացված՝ աջակցելով ներառականությանը, խաղաղությանը և հավասարությանը։ Զրո խտրականության օրը օգնում է ստեղծել սոլիդարության համաշխարհային շարժում և վերջ դնել խտրականության բոլոր տեսակներին։

Այս տարի ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիրը կենտրոնանում է եկամուտի, սեռի, տարիքի, առողջության, զբաղվածության, գենդերային ինքնության, ռասսայի, էթնիկ պատկանելիության և կրոնի հիմքով անհավասարություները հաղթահարելու վրա։

Անհավասարությունը վերացնելու փորձը նոր չէ, և ակնհայտ է, որ այդ նպատակը իրագործելը կփրկի շատ կյանքեր և դրանից կշահի հասարակությունը։ Սրան հասնելու համար մենք պետք է պայքարենք խտրականության բոլոր տեսակների դեմ։

Մենք բոլորս կարող ենք ունենալ մեր դերը խտրականությունը վերացնելու հարցում։