Ես ապրում եմ ՀԿ -ի աշխատակիցների շնորհիվ: Իսկապես, այդ աշխատանքի արդյունքում կազմակերպությունը կարողացավ կրկին կյանքի բերել ինձ: Ինձ հետ աշխատող «հավասարը հավասարին» խորհրդատուն ասում էր՝ ինչո՞ւ եմ ես ուզում կյանքիս վերջ տալ, ՁԻԱՀ-ը պատճառ չէ՝ ամոթ զգալու, կյանքին վերջ տալու համար: Երբ հիվանդանոցում էի ՀԿ-ի մասնագետը մի անգամ չէ, մի քանի անգամ էր սենյակ մտնում, որպեսզի հասկանա ինչ վիճակում եմ, ինչի կարիք ունեմ: Պարզապես չէի ուզում ապրել: Չնայած երիտասարդ տարիքիս, այդ ժամանակ ունեի ծեր կնոջ տեսք, հյուծվել էի: Թույլ էի զգում ինձ՝ ֆիզիկապես, հոգեպես, նույնիսկ պաշտպանության կարիք էի զգում: Ուզում էի, որպեսզի ինձ պաշտպանեն, խոսեն իմ իրավունքի խախտման դեպքում:
Հաղթահարեցի ՁԻԱՀ-ի փուլը: Հիմա աշխատում եմ, քայլում եմ, հոգեպես ու ֆիզիկապես առողջ եմ, երեխայիս հետ եմ: Ինձ կրկին կյանքի եք կոչել: Հիմա վայելում եմ կյանքս: Ուրախ եմ, որ այդ դժվարին ճանապարհին հանդիպել եմ հենց ձեզ: